|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հորմուզի նեղուցում 24 ժամվա ընթացքում երեք լցանավ է հարվածի ենթարկվել։ Ինչպես գրում է Euronews-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կենտրոնը՝ UKMTO-ն։
Հուլիսի 7-ին երկու նավ հարվածներ է ստացել մեկ ժամից էլ կարճ ժամանակահատվածում։ Դրանցից մեկը, ըստ նախնական տվյալների, անօդաչու թռչող սարքի հարվածից փոքր կառուցվածքային վնաս է կրել, իսկ մյուսը՝ անհայտ արկի հարվածից։
Ավելի վաղ երրորդ նավը հայտնել էր ձախ կողային հատվածին հասցված հարվածի և դրա հետևանքով բռնկված հրդեհի մասին։ Զոհերի և շրջակա միջավայրին հասցված վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։