|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը խոսել է անցյալ շաբաթ Վաշինգտոնում ստորագրված և Լիբանանի ու Իսրայելի միջև հարաբերություններում հետագա քայլերը սահմանող շրջանակային փաստաթղթի հասցեին հնչող քննադատությունների մասին։
Ինչպես հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA), նրա բնորոշմամբ՝ այդ փաստաթուղթը չպետք է դիտարկվի որպես լիարժեք համաձայնագիր երկու պետությունների միջև։
«Լիբանանի խնդիրը կապված է Իսրայելի հետ, որը ինքնիշխան պետություն է և ինքնուրույն որոշում է ընդունել բանակցություններ վարել իր անունից։ Լիբանանը չի հրաժարվել իր իրավական, քաղաքական կամ սկզբունքային դիրքորոշումներից, ինչպես պնդում են ոմանք»,- հայտարարել է երկրի նախագահը։
Շրջանակային փաստաթուղթը չի նախատեսում իսրայելական զորքերի անհապաղ դուրսբերում Հարավային Լիբանանի տարածքից, որն Իսրայելը շարունակում է վերահսկել։