|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը։
Նա Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները անվանել է «զրպարտություն»։
«Թուրքիան չի ընդունում նման մեղադրանքներ այն կողմերից, որոնց ձեռքերը ներկված են Գազայում տեղի ունեցող իրադարձությունների արյամբ։
Թուրքիայի պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ կամ գաղութատիրություն»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն որոշում է կայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։