|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքային ապրանքներ փոխադրող ընդամենը 124 նավ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Kpler ընկերությանը, որն զբաղվում է այս թեմայի վերաբերյալ տվյալների վերլուծությամբ։
Այսպիսով, չորս օրում նեղուցով անցել է մոտավորապես այնքան նավ, որքան այդտեղով ամեն օր անցնում էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։
Kpler-ը հետևել է միայն այն նավերի երթևեկությանը, որոնք փոխադրում են հումքային ապրանքներ, այսինքն՝ լցանավերին, չորաբեռնատար նավերին և հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) ու հեղուկացված նավթային գազ (ՀՆԳ) տեղափոխող նավերին։ Բեռնարկղատար նավերը վիճակագրության մեջ չեն եղել։