|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից 25–օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից 4 քահանաներ են ծանուցագրեր ստացել, 2-ն արդեն պիտի գնան վարժական հավաքների, 1-ը հիմա զինկոմիսարիատում է, սպասում են որոշման, մյուսին էլ կրկնակի բուժզննում է նշանակվել»։
Հիշեցնենք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել էր 2 քահանաների վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու համար։ Նրանք Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։