|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը չի համաձայնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ինչպես փոխանցում են տեղական ԶԼՄ-ը, Բաղային հերքել է տեղեկությունները, թե Թեհրանը համաձայնություն է տվել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչների կողմից Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ։
«Ներկայում նման ստուգումների ծրագիր չկա, իսկ այդ հարցի շուրջ հնարավոր որոշումները կախված կլինեն բանակցությունների ընթացքից և դրանց արդյունքներից։
Թեհրանը շարունակում է իր դիրքորոշումը կառուցել ազգային շահերի և միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների համատեքստում»,-նշել է խոսնակը։