|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծումը ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, կսահմանափակվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հուլիսի 23-ից և կգործի մինչև 2027 թ. հունվարի 23-ը։
Կառավարությունից նշում են, որ այս որոշման նպատակն է կանոնակարգել տեղական ցեմենտի շուկան և ներմուծվող ցեմենտի համար ստեղծել հավասար պայմաններ:
«Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։