|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երթևեկության փոփոխություն՝ Օրբելի-Կիևյան փողոցների խաչմերուկում։ Կիևյան փողոցի 1-ին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկողներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, Օրբելի փողոցի կողմից երթևեկողներին՝ 1-ին երթևեկելի գոտուց միայն աջ, իսկ 2-րդից` ուղիղ և ձախ ուղղություններով: Այս մասին հայտնում ենք Երևանի քաղաքապետարանից։
Հալաբյան-Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում 1, 2, 3 երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ 4-րդից՝ ուղիղ և հետադարձ, Քըրքորյան փողոցի կողմից 1-ին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, 2 և 3 գոտիներից դեպի ձախ, իսկ 4-րդ գոտուց միայն հետադարձ:
Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն: