|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այսօրվա փակ նիստում քննարկել է նաև այն բեռնատարների վարորդների հարցը, որոնք 2025 թվականին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններից հետո խախտել են երկրում գտնվելու 90-օրյա ժամկետը և հայտնվել մուտքի արգելքի տակ։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ այն վարորդների նկատմամբ, որոնց մուտքի արգելքը սահմանվել է ոստիկանության որոշմամբ, կարող է հանվել, եթե նրանք ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր և հիմնավորեն, որ զբաղվում են միջազգային բեռնափոխադրումներով։ Այդ դեպքում նրանց կրկին կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան և իրականացնել բեռնափոխադրումներ։