|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանը պատրաստ է 60 օրվա ընթացքում առանց վճարի թույլատրել նավերի անցումը Հորմուզի նեղուցով, սակայն այդ ժամկետից հետո նախատեսում է վճարներ սահմանել։
Ինչպես հաղորդում է իրանական Fars-ը, իրանա-ամերիկյան փոխըմբռնման վերջնական տեքստում ամրագրվել է, որ Հորմուզի նեղուցում ծովային ծառայությունների հետագա կառավարման հարցը որոշվելու է Իրանի և Օմանի կողմից։
Փաստաթղթում նշված է, որ Իրանը միայն 60 օր է ընդունելու նավերի անվճար անցումը։ Իրանական կողմի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն փաստացի ընդունել է հետագայում ծովային ծառայությունների դիմաց վճարներ գանձելու սկզբունքը։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կբացվի հունիսի 19-ին։