|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունիսի 12-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Սբ. Մովսես Խորենացի» անվան նախակրթարանի ավագ խմբի ավարտական հանդեսը։
Միջոցառմանը մասնակցում էին հոգևորականներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանին ցուցաբերած աջակցության համար։
Շրջանավարտները ներկայացրին «Տառերի թագադրություն» գրական-երաժշտական ծրագիրը, արտասանեցին, երգեցին և կատարեցին ազգային պարեր՝ ներկայացնելով հայոց այբուբենն ու մայրենի լեզվի կարևորությունը։
Այս տարի նախակրթարանն ավարտել է 16 սան, որոնք ուսումը կշարունակեն Թբիլիսիի թիվ 104 հայկական և թիվ 103 վրաց-հայկական դպրոցներում։
Միջոցառման ավարտին շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականներ և հուշանվերներ։
Աղբյուրը՝ vectornews.ge-ի