|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Կիևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը տեղակացրել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է քաղաքում կազմակերպվելու երթևեկությունը, կարծում է՝ պարեկները կհամակարգեն:
Շուտով անհրաժեշտ ինֆորմացիան կհրապարակվի:
Դեռ անավարտ է Արղության փողոցի շինարարությունը։
Ավետիսյան փողոցը, որը վաղուց արդեն փակ է, դեռ շինարարության փուլում է, Արին-Բերդում նույնպես աշխատանքները շարունակվում են: Այս ամենին միացավ նաև Կիևյան կամուրջը:
Ինչ վերաբերում է Երևան-Սևան ավտոճանապարհին, ապա այն կայծակի հարվածից կամրջի փլուզման և շինարարական աշխատանքների կազմակերպման պատճառով առնվազն մեկ տարի փակ է լինելու:
Հիշեցնենք՝ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։