|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան կայցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Այս մասին հայտնել է Syria TV-ն։
«Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան կիրակի կայցելի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն՝ ընդունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Վաշինգտոնում նախատեսվում է քննարկել Սիրիային տնտեսական աջակցության, մնացած պատժամիջոցների վերացման, երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը, կքննարկվի նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական և ռազմական իրավիճակը։