|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստն ուրախությամբ են ընդունել նաեւ ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները եւ գործարար խավը, քանի որ, նրանց կարծիքով` Նիկոլ Փաշինյանը դրանով հնարավորություն է ստանում իրեն Ռուսաստանի դեմ քայլերի մղող Արեւմուտքի առջեւ մանեւրելու, նրա պարտադրանքին չենթարկվելու եւ կարող է առաջիկայում էլ ժամանակ ձգել ու Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների չգնալ:
Ասենք, ԵԱՏՄ-ից դուրս չգալ, 102-րդ ռազմաբազայից չհրաժարվել եւ այլն, ինչի մասին երեկ, ի դեպ, ակնարկներ կային եվրոպացիների շնորհավորական ուղերձներում, որոնք իրենց համարում են Փաշինյանի այս հաղթանակի լիիրավ փայատեր եւ փորձելու են ավելի կոշտ քայլերի դրդել նրան` Ռուսաստանի դեմ։
Չունենալով սահմանադրական մեծամասնություն եւ խորհրդարանում ունենալով ռուսամետ, գոնե` Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմություն, Փաշինյանը, ըստ մեր զրուցակցի, կարող է մանեւրել եւ չկատարել Եվրոպայից եկող վտանգավոր հրահանգները։