|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են անցնում Ազգային ժողով»,- ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց, որ մինչև վերահաշվարկ չավարտվի, մինչև արդյունքները չամփոփվեն, չեն կարղ խոսել մանդատների մասին։
«Ինչպե՞ս է հաշվարկվում մանդատը. շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով, ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։
Քանի դեռ ճշգրիտ թվերը չունենք, ավելին՝ պատկերը չունենք, թե ի վերջո 4 քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3, քանի որ այդ հանգամանքով ընդհանուր կողմ ձայների պատկերը փոխվում է այս հանգամանքով»,- ասաց Վ.Հովակիմյանը։