|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Յունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական և հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին։ Հաճախորդների ամսական վճարումները չմեծացնելու նպատակով բանկը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը կշարունակի կիրառել գործող տոկոսադրույքները՝ չիրականացնելով նախատեսված բարձրացումը։
Միևնույն ժամանակ, այն վարկերի դեպքում, որոնց համար նախատեսված էր հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի իջեցում, Յունիբանկը կատարել է համապատասխան նվազեցում և սահմանված կարգով տեղեկացրել հաճախորդներին։
Յունիբանկը բարձր է գնահատում իր բարեխիղճ հաճախորդների վստահությունը և շարունակում է քայլեր ձեռնարկել վարկավորման բարենպաստ և հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ։