|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռոսսելխոզնադզորը ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին նամակ է ուղարկել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին: Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը Ռոսսելխոզնադզորից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Ռուսաստան հայկական ծաղկային արտադրանքի ներկրման սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ:
«Նշված նամակը պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին։ Տեղեկացնում ենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը փոխգործակցում է Հանրապետության իրավասու մարմնի հետ»,- հայտնել են Ռոսսելխոզնադզորից։