|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին Զանգիլանում կայացած Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։
Հիշեցնենք, որ Շահին Մուստաֆարը ապրիլի 29-ին այցելել էր Հայաստան։