|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Երևանի քաղաքական կյանքի և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ կապված Հաղթանակի օրվա նախօրեին Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ։
Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի օրվա նախօրեին Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր բոլորի համար պարզ է այն հարցը, թե ինչպե՞ս կզարգանան հարաբերությունները ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Փաշինյանի գործողություններից հետո։ Մեր երկրները կմոտենա՞ն, թե՞ ավելի կհեռվանան։ Ամենայն հավանականությամբ՝ վերջինս։ Անխուսափելիորեն առաջանում է զուգահեռ. Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց։ Արդյո՞ք սա պե՞տք է Հայաստանի սովորական քաղաքացիներին», - գրել է Վոլոդինը Max հարթակում։