|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահ ավագ Երեց Իգոր Յակիմչուկը։
«Ռուս ուղղափառ եկեղեցում հույս ունեն շարունակել և զարգացնել բարեկամական հարաբերությունները եղբայրական վրաց ուղղափառ եկեղեցու հետ, ինչպիսին եղել են տարիներ շարունակ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի պատրիարքության գրեթե կեսդարյա ժամանակահատվածում:
Վլադիկա Շիոն ծառայել է Ռուսաստանում, և դա մեզ հույս է տալիս»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նա։
Հիշեցնենք՝ համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել Շիո Մուջիրին։