|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Եթե քվեարկության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում, այլ լինելու եք այլ համայնքում, ապա կարող եք մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Այդ դիմումները պետք չէ ԿԸՀ-ին ուղարկել, քանի որ մենք չենք կարող սահմանված կարգով այդ դիմումներին ընթացք տալ։
Հերթական անգամ հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակները վարում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Պետք է դիմումի այս ձևը լրացնել և ուղարկել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Դիմումը կարող եք լրացնել ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով (E-request.am հարթակի միջոցով)»։