|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինդոնեզիայի Հալմահերա կղզում (Հյուսիսային Մալուկու նահանգ) ժայթքել է Դուկոնո հրաբուխը։ Այս մասին նշվել է ասիական հանրապետության Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմման կենտրոնի հայտարարության մեջ։
Առկա տվյալներով՝ մոխրի բարձրությունը հրաբխի խառնարանից հասել է 10 հազար մետրի (ծովի մակարդակից 11 087 մետր բարձր)։ Սպիտակ, մոխրագույն և սև մոխրի արտանետումները տարածվել են հյուսիսային ուղղությամբ։ Ինդոնեզիայի իշխանությունները տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին արգելել են մոտենալ հրաբխի խառնարանին 4 կիլոմետր շառավղով, ինչպես նաև խորհուրդ են տվել օգտագործել դիմակներ՝ շնչուղիները հրաբխային մոխրի ներթափանցումից պաշտպանելու համար։
Դուկոնո հրաբուխը գտնվում է Խաղաղօվկիանոսյան և Ավստրալական լիթոսֆերային սալերի սահմանագծում։