|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։
«Վաղը մեր նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Սա նշանակալի իրադարձություն է, որը ուղիղ կապում է մեր ղեկավարներին, քաղաքական գործիչներին, մարդկանց և տնտեսությունները»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Լատվիան հունիսին կվերսկսեն ուղիղ չվերթները միմյանց միջև՝ շեշտելով Հայաստանի և Լատվիայի շատ մոտ և հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։