|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջանների և Ազովի ծովի վրա խոցել են ուկրաինական 289 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Անցած գիշերվա ընթացքում՝ սույն թվականի մայիսի 4-ի ժամը 20.00-ից մինչև մայիսի 5-ի ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 289 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրոնները խոցվել են Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Կալուգայի, Սմոլենսկի, Օրյոլի, Տվերի, Տուլայի, Ռյազանի, Պսկովի, Նովգորոդի, Լենինգրադի, Ռոստովի, Վոլգոգրադի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի վրա: