|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աֆղանստանը հայտարարել է իր սահմանային Կունար նահանգի ուղղությամբ Պակիստանի կողմից հրետակոծության մասին, որի հետևանքով սպանվել է երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 14-ը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով աֆղանական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիթրաթը։
Նրա պնդմամբ՝ հրետակոծության թիրախում են եղել քաղաքացիական տները, դպրոցները, բժշկական կենտրոնները և մզկիթները։
Դրա հետևանքով վնասվել է երկու դպրոց, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել են բժշկական կենտրոն և երկու մզկիթ։