|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Սաղ երգերը երգել էին, հիմա էլ Զելենսկուն են դիմավորում։
Էն Զելենսկուն, ով 44-օրյա պատերազմի օրերին ուղիղ աջակցում էր Ալիևին։
Էն Զելենսկուն, ով երջանիկ էր Շուշիի գրավումով ու Արցախի օկուպացիայով։
Էն Զելենսկուն, ով Կիևի փողոցները ողողել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պաստառներով։
Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրմենիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թխտերաբեմ։
Պետությունը սարքում են խալխի պլացդարմ ու դեռ համարձակվում են խոսել խաղաղությունից»։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։