|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ երկրի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի վերսկսումը հավանական է, քանի որ «փաստերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ որևէ համաձայնագրի կամ պայմանագրի», -հայտնում է Fars-ը։
«ԱՄՆ պաշտոնյաների գործողություններն ու հայտարարություններն առաջին հերթին ուղղված են լրատվամիջոցներին և նպատակ ունեն, նախ՝ կանխել նավթի գների անկումը, և երկրորդ՝ դուրս գալ իրենց իսկ ստեղծած խառնաշփոթից»,- ասված է ռազմական շտաբի փոխղեկավար Մոհամմադ Ջաֆար Ասադիի հայտարարության մեջ։
«Զինված ուժերը լիովին պատրաստ են ամերիկացիների կողմից ցանկացած նոր արկածախնդրության կամ հիմարության»,- հավելել է Ասադին։