|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ» ընկերությունում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում». թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն»,- ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ այս պահին ռուս գործընկերներից որևէ գրություն կամ պաշտոնական տեղեկություն չեն ստացել։