|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանում արտարդրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մեկ խմբաքանակի վաճառքն իր տարածքում։ Հայտնում է «Ազատությունը», հղում անելով՝ РБК գործակալությանը՝ Ռուսաստանի սպառողների պաշտպանության դաշնային գործակալությանը՝ Ռոսպոտրեբնադզորին վկայակոչելով։ Գերատեսչության պնդմամբ՝ երկրի տարածքում արգելվել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։ Որոշումն, ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով։
Ավելի վաղ ռուսական կողմը արգելել էր 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը Ռուսաստանի տարածքում։ «Ջերմուկ Գրուպ»-ից առայժմ չեն արձագանքում ՌԴ-ում «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքին: