|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններ համատեղ նամակով դիմում են ԵՄ ղեկավարությանը՝ Երևանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։
Նամակում կոնկրետ պահանջներ են ներկայացված՝ Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների և արցախահայության խնդիրների մասին։
Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, ինչպես նաև Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։