|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ սենատոր հանրապետական Միտչ Մաքքոնելը The Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է, որ Պենտագոնը հրաժարվում է Կիևին փոխանցել Կոնգրեսի կողմից հատկացված 400 միլիոն դոլարը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Մի քանի ամիս առաջ մեր կողմից հաստատված օգնությունը Ուկրաինային այժմ փոշի է հավաքում Պենտագոնում», - դժգոհել է նա։
ԱՄՆ Կոնգրեսն այդ միջոցները հատկացրել է ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում։ Սենատորի խոսքով՝ ռազմական գերատեսչությունը անտեսում է օրենսդիրների հարցումները դրանց ճակատագրի վերաբերյալ։