|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր հատուցման, պահանջատիրության, դատապարտման և ազգային միասնության օր է։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը։
«111 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը, ցավոք, չի ավարտվել։ Եվ այսօր նույն հանցագործը շարունակում է իր ցեղասպան գործողությունները հայերի և հայության դեմ։ Դրա ակնհայտ ապացույցը դարձավ հայերի զանգվածային բռնի տեղահանումը Արցախից, մշակութային և պատմական արժեքների ոչնչացումը, ինչպես նաև ընդհանրապես հայկական հետքի ջնջումը»,- ընդգծել է նա։