|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղադրված խաչքարի մոտ ոգեկոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդել է Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգը։
Հիշատակի միջոցառմանը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության, ինչպես նաև հայկական համայնքի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։