|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ և կախված է Թեհրանի կողմից իր պայմանների կատարումից։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը բանակցությունների ամենալուրջ խոչընդոտն է, որը Իրանը բարձրաձայնել է պակիստանցի միջնորդին։
«Tasnim»-ը նաև մատնանշում է ԱՄՆ-ի չափազանցված պահանջները՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է ավելի իրատեսական մոտեցում։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պրիլի 20-ին ԱՄՆ պատվիրակությունը կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ անցկացնելու համար։