|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ, հայտնում է shamshyan.com-ը։
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։
Այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։