|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պարսից ծոցի ճգնաժամը, որն արդեն ընդգրկել է ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ճգնաժամը, որը ստեղծվել է Պարսից ծոցի շրջանում և ընդգրկել է, ըստ էության, ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է ընդհանուր միտումները եվրասիական մայրցամաքում, այդ թվում՝ երկրների անվտանգության ապահովման ուղիների տեսանկյունից», – ասել է նա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Նախարարը հայտնել է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի աննախադեպ սրացումը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման տարբեր ասպեկտներին, որոնք պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայով», - ասել է Լավրովը: