|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է․
«Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել:
Երազում եմ, որ ոչ մի մայր ստիպված չլինի իր երեխային երկրից հանել, բանակում չծառայելու համար:
Երազում եմ, որ ոչ մի կին իր ամուսնուն չճանապարհի արտագնա աշխատանքի ու տարիներով սպասի:
Երազում եմ, որ հայ երիտասարդները չլքեն իրենց երկիրը գնահատված չլինելու պատճառով:
Ես պայքարում եմ իմ երեխաների Հայրենիքը ուժեղ ու խաղաղ պահելու համար: Եվ շարունակելու եմ պայքարել մինչև վերջ:
Որքան էլ իշխանական պրոպագանդան մեզ համոզի, թե կինը պետք է տանը նստի ու լռի:
Որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք:
Իսկ դու՞ք ինչպիսի Հայաստանում եք երազում ապրել»: