|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակել են Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդահատվածի 94-ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Հետևաբար, այս պահին փակ է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» - «Բավրա» անցակետ:
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակետը փակ է։