|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը հնարավոր չէ, առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
«Այժմ, երբ հորիզոնում ուրվագծվել է քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարը, Եվրամիությունը խոսել է Ուկրաինային՝ որպես խաղաղ լուծման առանցքային տարրի, անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։ Եվրամիությունում ոչ ոք ոչ մի բառ չի ասել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին, առանց որի հակամարտությունը հնարավոր չէ լուծել»,- նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը Եվրոպային մեղադրել է սեփական արժեքները ոտնահարելու մեջ: