|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ Զատկի տոների ընթացքում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Գերագույն հրամանատարն այսօրվա դրությամբ որևէ որոշում չի կայացրել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է հրադադարի Զատկի տոների ընթացքում։ Նա հավելել էր, որ երկու-երեք օրվա հրադադարի ընթացքում ռուսական զորքերը չեն կարողանա ամրապնդել իրենց դիրքերը ռազմաճակատում։