|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի խորհրդարանը և մի շարք համապատասխան հաստատություններ աշխատում են Հորմուզի նեղուցի նոր իրավական համակարգին առնչվող նախագծի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Ռուսաստանի դաշնությունում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։
«Իրանի խորհրդարանը և մի շարք իրանական հաստատություններ աշխատում են այդ կարևոր միջազգային ծովային ուղու համար նոր իրավական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ հարցում համաձայնությունը ձեռք է բերվել բարձր գնով, հետևաբար պետք է լիարժեքորեն օգտագործվի», – ասել է Ջալալին: