|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի վրա ուկրաինական 50 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերը՝ ապրիլի 5-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև ապրիլի 6-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 50 անօդաչու են որսացել և ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա։