|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ջանքերով տապալվել է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը, ըստ որի՝ մասնավորապես, Պարսից ծոցի երկրները իրավունք կստանային նաև ուժի կիրառությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումն անսպասելի չէր, սակայն «տարօրինակ» էր Ֆրանսիայի մոտեցումը։
Ամեն ինչ պարզ է դառնում, սակայն, եթե հաշվի առնենք, որ այսօր Իրանի թույլտվությամբ Հորմուզի նեղուցով անցել է նավթով բեռնված ֆրանսիական նավը։ Թե ինչպես է Իրանը չեզոքացնում Հորմուզի նեղուցի հարցով իր դեմ կոալիցիայի ստեղծման ջանքերը, գրել էի երեկ, իսկ այսօր ականատեսը եղանք դրա հերթական օրինակին»,-գրել է նա։