|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․
«Կես տարի է, մեզ հետ չէ մեր լավագույն ընկերը՝ Վալոդյա Գրիգորյանը։
Եվ այս կես տարվա ընթացքում իրավապահ համակարգը, որպես իշխանության կամակատար, պարտակում է սպանության ամբողջական բացահայտումը։ Ակնհայտ է, որ Վալոդյայի սպանության գործում կան պատվիրատուներ, աջակիցներ, տեղեկացվածներ։ Այլևս ակնհայտ է, որ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու, և իշխանափոխության համար մեր պայքարը նաև մեր ընկերոջ սպանության բացահայտման համար է։
Արդարությունը վերականգնվելու է, և բոլոր մեղավորները կրելու են արժանի պատիժ»։