|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2026 թվականի 10-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։
Ինչպես հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 1.4 անգամ։
Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։