|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է 394 մարդ, այդ թվում՝ 83 երեխա և 42 կին, կիրակի օրը հայտնել է երկրի առողջապահության նախարար Ռաքան Նասերեդինը, տեղեկացնում է AFP-ն։
Ռաքան Նասերեդինը մամուլի ասուլիսում նաև հայտարարել է, որ զոհվածների թվում եղել է ինը փրկարար։
Նա դատապարտել է հարձակումները բժշկական խմբերի և շտապօգնության մեքենաների վրա։
Նախօրեին, շաբաթ օրը, նախարարի հրապարակած նախնական տվյալներով՝ զոհերի թիվը կազմել էր 294 մարդ այն պահից, երբ անցյալ երկուշաբթի Լիբանը ներքաշվեց Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև տարածաշրջանային պատերազմում։