|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի յոթ նորագույն ռադարների ոչնչացման մասին, հայտնում է Press TV-ն։
«Իրանը հայտարարում է, որ ոչնչացրել է յոթ նորագույն ռադար, և այժմ Իսրայելի ու ԱՄՆ-ի աչքերը կուրացել են», – գրում է իրանական լրատվամիջոցը։
Ըստ ԻՐՆԱ գործակալության, ռադարներից մեկը Իրանից արձակված անօդաչուն ոչնչացրել է Քուվեյթում։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի սկզբից Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում ամերիկյան THAAD զենիթահրթիռային համակարգի մի քանի ռադարների ոչնչացման մասին։
Հետագայում միջազգային լրատվամիջոցները հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ Իրանի ոչնչացրած ռադարների փոխարինումը կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար: