|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի բժշկական հաստատություններ այցելության ժամանակ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, շնորհակալություն հայտնելով տարբեր ոլորտներում ժողովրդի ակտիվ ներգրավվածության համար, զգուշացրել է թշնամու կողմից տարածաշրջանային անհամաձայնություններ ստեղծելուն ուղղված հնարավոր դավադրությունների մասին։ Այս մասին փոխանցում է Irna-ն:
«Թշնամին ցանկանում է, որ մենք և մեր հարևան երկրները հայտնվենք պատերազմական վիճակում և ձգտում է անհամաձայնություն սերմանել մեր և այլ երկրների միջև», - ասել է Փեզեշքիանը՝ մեկնաբանելով թշնամու կողմից իր նախորդ խոսքերի սխալ մեկնաբանությունները։