|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կապանցիները կրակոցների ձայներ են լսում և չեն կարողանում հստակ ասել, թե ինչ է կատարվում։ «Ամեն վայրկյան նոր զարգացումներ կարող են լինել, չգիտենք, թե ինչ կլինի», - «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Տեղի բնակիչներից պատգամավորին հայտնել են, որ կրակոցները լսվում են Նախիջևանի կողմից, բայց թե որ հատվածում է՝ ասել չեն կարող:
«Ես հիմա սովորական քաղաքացիների ասածն եմ փոխանցում․ նրանք հենց հեռվից են լսում կրակոցները և ռազմական փորձագետներ չեն, ինֆորմացիա չունեն», - հավելեց Գրիգորյանը։
Աղբյուրը՝ Փաստինֆո