|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պակիստանի Կարաչի քաղաքում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան լուրից հետո բողոքի ակցիա է սկսվել․ ցուցարարները հրկիզել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքը։ Հայտնում է Mehr-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցի, անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ։
Պակիստանյան Dawn News-ը հաստատում է Խամենեիի մահվան հետ կապված բողոքի ցույցերի և բախումների մասին տեղեկությունը, սակայն զոհերի վերաբերյալ տվյալներ չի հայտնում։
Ըստ պակիստանյան Edhi փրկարարական ծառայության, իրավապահները իրավիճակը վերահսկելու համար արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել։